17.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք
Առողջություն
12:17 17/07/2021
ԼՂՀ

17.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք

Արցախի Հանրապետությունում հուլիսի 16-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք։

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9680 քաղաքացու հետազոտություն, որից 942-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2925 դեպք: Կատարվել է 27 632 թեստավորում:

Placeholder
17.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք