Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՀԿ մասնագետները կուսումնասիրեն Ուհանի լաբորատորիաները՝ պարզելու կորոնավիրուսի ծագումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատրաստվում է փորձագետներ ուղարկել Չինաստանի Ուհան քաղաքի այն շրջան, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Այպիսով, նախատեսվում է ստուգել այդտեղ գտնվող լաբորատորիաները և հետազոտական ինստիտուտները: Այս մասին գրում է 360tv.ru կայքը։
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ընդգծել է, որ կազմակերպությունը մտադիր է պարզել SARS-CoV-2- ի ծագումը: Դա անելու համար մասնագետները կուսումնասիրեն Ուհանի մոտակայքում գտնվող բնությունը, ներառյալ հետազոտությունների համար որսացած կենդանիները: ԱՀԿ-ում հատուկ ուշադրություն կդարձվի տեղական շուկաներին, որտեղ կենդանիներ էին վաճառվում։
Կստուգվեն նաև բոլոր լաբորատորիաները, որոնք գործել են այն տարածքում, որտեղ վիրուսը հայտնվել է 2019 թվականին: Ըստ փորձագետների, դա անհրաժեշտ է ապագա համաճարակները կանխելու համար։
ԱՀԿ մասնագետների խումբն արդեն համագործակցել է Չինաստանի հետ և աշխատել Ուհանում: Այդ ժամանակ հնարավոր էր եղել ձևակերպել ամենահավանական վարկածը. վիրուսը կարող էր մարդկանց փոխանցվել վայրի կենդանիներից` միջանկյալ կապի միջոցով: Քանի դեռ միայն կենդանիներն էին հիվանդ, վարակը հասցրել է մուտացիայի ենթարկվել և ձեռք բերել մարդկանց փոխանցվելու ունակություն:
Հուլիսի 15-ին Ժևում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ ղեկավար Գեբրայեսը նշել է՝ չի կարելի բացառել վարկածը, որ վիրուսը կարող է մարդկանց մոտ հայտնվել «լաբորատորիայում արտակարգ իրավիճակի պատճառով»: Չինաստանի արտգործնախարարությունը հույս ունի, որ փորձագետներն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն այլ վարկածների։