Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեմ պատկերացնում որևէ այլ «ինքնիշխան» պետության ղեկավարություն, որը հաճույք զգա թշնամու նվաստացումներից. Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Ողորմելի «ինքնիշխանություն»
Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է իր նպատակի՝ Հայաստանի ոչնչացման մասին։ Նախագահ Ալիևն արդեն որերորդ անգամ խոսում է Ադրբեջանի՝ Սյունիքի, Գեղարքունիքի, նաև Երևանի նկատմամբ հավակնությունների մասին։ Արդեն Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանը հայտարարում է արևմտյան Ադրբեջան։
ԵՎ ի՞նչ․․․Եվ ոչինչ։ Հայաստանը պաշտոնապես ոչ միայն, գոնե պատմականորեն չի հերքում թշնամու հոխորտանքներին, այլև առավել սուր հայտարարությամբ հանդես չի գալիս։
Հետաքրքրական է, որ Ադրբեջանի հայտարարությունները զայրույթով են ընդունում և գիտապատմականորեն հակազդում դրանց, ռուսաստանցի քաղաքագետներ Եվգենի Սատանովսկին և Կոնստանտին Զատուլինը։ Չեմ պատկերացնում որևէ այլ «ինքնիշխան» պետության ղեկավարություն, որը հաճույք զգա թշնամու նվաստացումներից, «կառուցողական» շարունակի նրանց հետ բանակցությունները և աղիողորմ բողոքի ԵՄ պաշտոնյային։
Հա՜ , մոռացել էի․ «պետք է պարզել թե այդ թշնամությունը երբ է սկսվել։ Մենք թշնամի ենք համարում, նրանք թշնամի են համարում և այլն»»։