106 տարեկանում մահացել է դերասանուհի Մերի Ուորդը
Մշակույթ
19:23 19/07/2021
Աշխարհ

106 տարեկանում մահացել է դերասանուհի Մերի Ուորդը

Ավստրալիայում 106 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Մերի Ուորդը, ով նկարահանվել է 20 հեռուստասերիալներում և վեց ֆիլմերում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով  ABC-ին:

Մերի Ուորդը ողջ է մնացել երկու համաշխարհային պատերազմներից հետո և ականատես է եղել երկու համաճարակների: Նա մահացել է Մելբուրնի ծերանոցներից մեկում:

Հարազատների խոսքով՝  վերջին ամիսներին,  Ավստրալիայի Վիկտորիա նահանգում COVID-19-ի շուրջ սահմանափակումների պատճառով,  դերասանուհին քիչ մարդկանց է տեսել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մերի Ուորդը ABC ռադիոյի առաջին կին հաղորդավարներից էր: Նրա մասնակցությամբ ամենահայտնի սերիալներն են  «Բանտարկյալը», «Որդիներ և դստրեր», «Հարևանները»:

Placeholder
106 տարեկանում մահացել է դերասանուհի Մերի Ուորդը