Պեդրո Ալմոդովարի ֆիլմը կբացի Վենետիկի կինոփառատոնը
Մշակույթ
17:46 19/07/2021
Աշխարհ

Պեդրո Ալմոդովարի ֆիլմը կբացի Վենետիկի կինոփառատոնը

Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» (Madres paralelas) նոր ֆիլմը կբացի Վենետիկի 78-րդ կինոփառատոնը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  աշխարհի ամենահին կինոփառատոնի ղեկավարությունը հայտնել է, որ ֆիլմը  կներառվի հիմնական մրցույթում:

Տարբեր մրցանակների արժանացած իսպանացի հայտնի վարպետն այս ֆիլմում կրկին անդրադառնում է  մայրության թեմային: Դերերից մեկը խաղում է Պենելոպա Քրուզը:

«Ես Վենետիկում սկսեցի 1983 թվականին և 38 տարի անց իմ ֆիլմը բացում է փառատոնը: Ես չեմ կարող թաքցնել իմ հպարտությունն ու ուրախությունը», - մեկնաբանել է Ալմոդովարը:

Փառատոնը տեղի կունենա Վենետիկի  Լիդո կղզում սեպտեմբերի 1-11-ը:

Placeholder
Պեդրո Ալմոդովարի ֆիլմը կբացի Վենետիկի կինոփառատոնը