Օլիմպիականները մեկնում են
Սպորտ
17:55 19/07/2021
Հայաստան

Օլիմպիականները մեկնում են

Ընդամենը չորս օր է մնացել Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին: Օլիմպիական գյուղն աստիճանաբար լցվում է մասնակիցներով:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանից առաջինը մրցավայր է մեկնել /հուլիսի 15-ին/  հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա տեղում շարունակում է մարզումները և արդեն լուսանկար է հրապարակել:

Այսօր լուսադեմին մեկնել են նաև ծանրորդներ  Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելա Յայլյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովը,  Արման Դարչինյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը:

Առաջինն ասպարեզ դուրս կգա /հուլիսի 24-ի ն/ սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ հաջորդ օրը՝  Էլմիրա Կարապետյանը /10մ. ատրճանա / և  Հովհաննես Բաչկովը /63 կգ/:

 

 

Placeholder
Օլիմպիականները մեկնում են