Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հուլիսի 20-ից
Կրթություն, գիտություն
20:12 19/07/2021
Հայաստան

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հուլիսի 20-ից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով նախարարության Անձնակազմի կառավարման վարչությունը 2021 թ. հուլիսի 20-ից կընդունի հավակնորդների փաստաթղթերը:Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ձեռք բերելու համար հավակնորդներն անհրաժեշտ փաստաթղթերը կարող են Անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել 2021 թ. հուլիսի 20-ից օգոստոսի 9-ը ներառյալ՝ ժամը 0900-ից 1600-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)»,- նշված է հաղորդագրությունում։
 

Placeholder