Դյուկորնոն Կաննի փառատոնի պատմության ընթացքում երկրորդ կինն է, ով արժանացել է գլխավոր մրցանակին
Մշակույթ
09:19 19/07/2021
Աշխարհ

Դյուկորնոն Կաննի փառատոնի պատմության ընթացքում երկրորդ կինն է, ով արժանացել է գլխավոր մրցանակին

Ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Ջուլիա Դյուկորնոն «Տիտան» ֆիլմի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենուն»։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, 37-ամյա Դյուկորնոն կինոփառատոնի պատմության ընթացքում երկրորդ կինն է, որն արժանավել է բարձագույն մրցանակի։

Գլխավոր մրցանակի համար պայքարում էր 24 ֆիլմ։

Գրան-պրի մրցանակին երկու ֆիլմ է արժանացել՝ ֆինն ռեժիսոր Յուխո Կուոսմանենի «Առանձնասենյակ համար 6»-ը և իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Հերոս»-ը:

Լավագույն դերասան է ճանաչվել  ամերիկացի Քալեբ Լենդրի Ջոնսը «Նիտրամ» ֆիլմում խաղացած դերի համար: Լավավուն դերասանուհի  անվանակարգում մրցանակին արժանացել է նորվեգացի դերասանուհի Ռենատե Ռեյնսվեն «Աշխարհի ամենանիհար մարդը» ֆիլմում խաղացած դերի համար:

Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթել է ֆրանսիացի Լեոս Կարակսն «Աննեթթ» մյուզիքլի համար: 

Լավագույն սցենար անվանակարգում հաղթող է ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուչցիի «Նստիր իմ մեքենայի ղեկին» ֆիլմը։ 

 

Placeholder
Դյուկորնոն Կաննի փառատոնի պատմության ընթացքում երկրորդ կինն է, ով արժանացել է գլխավոր մրցանակին