Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից, նրա ինքնազգացողությունը լավ է
Քաղաքական
18:44 19/07/2021
Հայաստան

Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից, նրա ինքնազգացողությունը լավ է

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«Մուկուչյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, տանն է, ապաքինվում է, ինքնազգացողությունը լավ է»,-ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ մի քանի օր ապաքինումից հետո ԿԸՀ նախագահը կվերադառնա աշխատանքի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հուլիսի 14-ին, սրտամկանի կաթվածի ախտանշաններով տեղափոխվել էր հիվանդանոց, նրա սիրտը ստենտավորվել է:

Placeholder
Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից, նրա ինքնազգացողությունը լավ է