Ռուսաստանում 2020 թվականին գրադարաններից օգտվողների թիվը նվազել է 8,7 մլն-ով
Կրթություն, գիտություն
15:33 20/07/2021
Աշխարհ

Ռուսաստանում 2020 թվականին գրադարաններից օգտվողների թիվը նվազել է 8,7 մլն-ով

Ռուսաստանում գրադարաններում գրանցված օգտատերերի թիվը 2020 թվականին նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 8,7 միլիոնով՝ կազմելով 41,7 միլիոն մարդ: Այս մասին ասվում է Հաշվիչ պալատի զեկույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Եթե 2017-2019 թվականներին գրադարանների այցելությունների թիվն աճել է 7 տոկոսով, ապա 2020 թվականին գրադարանների գրանցված օգտատերերի թիվը 2019 թվականի համեմատությամբ կրճատվել է 8,7 մլն-ով և կազմել 41,7 մլն մարդ: Կրճատումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության 82 շրջաններում», - ասված է փաստաթղթում։

Ինչպես նշվում է զեկույցում,  2019 թվականին տարբեր շրջաններում 56 գրադարաններ փակվել կամ վերակազմավորվել են՝ խախտելով օրենքը:

Փաստաթղթում նշվում է նաև, որ գրադարանային ցանցը 2015 թվականից նվազել է 5,3 տոկոսով։

Placeholder
Ռուսաստանում 2020 թվականին գրադարաններից օգտվողների թիվը նվազել է 8,7 մլն-ով