ԱՀԿ-ն զբոսաշրջիկներին կոչ է արել խուսափել փակ և մարդաշատ վայրերից
Աշխարհում
20:33 20/07/2021
Աշխարհ

ԱՀԿ-ն զբոսաշրջիկներին կոչ է արել խուսափել փակ և մարդաշատ վայրերից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մատնանշել է համաճարակի առումով վտանգավոր տարածքները։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստին», ԱՀԿ-ի փոխանցմամբ զբոսաշրջիկները պետք է զերծ մնան իրենց արձակուրդների ընթացքում նշված վայրերին այցելելուց։

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Քլուգեն ձևակերպել է այն սկզբունքները, որոնք պետք է պահպանել ճանապարհորդելիս՝ կորոնավիրուսային վարակով չվարակվելու համար: Նրա խոսքով՝ հանգստացողները պետք է խուսափեն փակ և մարդաշատ վայրերից, քանի որ դրանցում վարակվելու հավանականությունը շատ մեծ է:

«Յուրաքանչյուր ոք պետք է դառնա ռիսկերի կառավարման իր սեփական մասնագետը։ Մասնավորապես՝ գնահատի վտանգը և յուրաքանչյուր քայլի համար ընտրի պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ պահպանի ֆիզիկական հեռավորության կանոնները»,- ասել է Կլուգեն:

Կազմակերպության ներկայացուցիչները պարզաբանել են նաև, որ վարակի դեմ պատվաստումները կարող են ավելի անվտանգ դարձնել ճանապարհորդությունը և նվազեցնել հիվանդացության աճը:

Placeholder