Ադրբեջանը փորձում է ռազմական հաղթանակի արդյունքները քաղել. Իսկանդարյան
Քաղաքական
17:53 20/07/2021
Հայաստան

Ադրբեջանը փորձում է ռազմական հաղթանակի արդյունքները քաղել. Իսկանդարյան

«Երասխի հատվածում սահմանին տիրող իրավիճակը Ադրբեջանի կողմից վարվող ընդհանուր քաղաքականության մաս է կազմում»,- «Լարված սահման. Երասխում կրակոցների ռազմաքաղաքական հետևանքները» թեմայով քննարկմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը փորձում է ռազմական հաղթանակի արդյունքները քաղել և շտապում է հնարավորինս արագ լուծել միջանցքի հարցը, հնարավոր է նաև ինչ-որ տարածքային խնդիրների, անկլավների հարցը:

Ա. Իսկանդարյանի խոսքով, այս սահմանը հին է ի տարբերություն Սյունիքի, Գեղարքունքի սահմանների, որոնք կահավորված չեն, բավարար թվով սահմանապահներ չկան, կարելի է մտնել հայկական տարածք ու այնտեղ հանդիպեն որևէ հովիվ, մի քանի քառակուսի կիլոմետր վերցնելը տեխնիկապես որևէ խնդիր չի առաջացնում:

«Այստեղ սահմանը բավականին լավ կահավորված է, Հայաստանի Զինված ուժերը վաղուց են կանգնած այդտեղ, մի քանի հարյուր մետր վերցնելու ցանկության դեպքում կարող է լուրջ իրավիճակ առաջանալ»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանի պաշտոնական տրամաբանությունն է ճնշում գործադրել Հայաստանի վրա, սեղմել ցավոտ կետերին: 

Placeholder