Կորոնավիրուսից մահացել է վաստակաշատ ճարտարապետ Էուարդ Թանգյանը
Մշակույթ
20:00 20/07/2021
Հայաստան

Կորոնավիրուսից մահացել է վաստակաշատ ճարտարապետ Էուարդ Թանգյանը

Հայաստանի ճարտարապետների պալատը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է վաստակաշատ ճարտարապետ Էուարդ Թանգյանը։ 

«Եվս մեկ ցավալի կորուստ Կովիդ 19-ի հետևանքով:

73 տարեկան հասակում  մահացավ 1980 թ. Հայաստանի Ճարտարապետների միության անդամ, տաղանդավոր և վաստակաշատ ճարտարապետ,  Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում իրականացված բազմաթիվ կառույցների հեղինակ, ճարտարապետական համայնքի կողմից շատ սիրված Էուարդ Թանգյանը։ 

Հայաստանի Ճարտարապետների պալատը սգում է նրա մահը և ցավակցում հարազատներին ու ընկերներին»,- նշված է հաղորդագրությունում:

Placeholder