20.07.2021. Կորոնավիրուսի 194 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Առողջություն
11:14 20/07/2021
Հայաստան

20.07.2021. Կորոնավիրուսի 194 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 6299 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 194 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 102 մարդ, գրանցվել է մահվան 3 դեպք:

Հուլիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  227 716   դեպք, որոնցից  218 529 -ն` առողջացած, 4572-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1112 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5684 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3503 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 277 470 թեստավորում:

Placeholder
20.07.2021. Կորոնավիրուսի 194 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ