Առուշ Առուշանյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան
Իրավունք
18:44 21/07/2021
Հայաստան

Առուշ Առուշանյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Առուշ Առուշանյանին ԱԱԾ մեկուսարան են տեղափոխել երեկ։ Մտերիմների հետ տեսակցություններն արգելված են»,- հայտնել է  փաստաբանը նշելով, որ Գորիսում ստորագրահավաք են սկսել՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի։

Նշենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Placeholder
Առուշ Առուշանյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան