Կեցցե արհեստական շնչառության ապարատին միացված արդարադատությունը. Հայրապետյան
Քաղաքական
08:58 21/07/2021
Հայաստան

Կեցցե արհեստական շնչառության ապարատին միացված արդարադատությունը. Հայրապետյան

Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը գրում է. 

«Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք կորզելու համար։

Ավետյանից ցուցմունքը կորզեցին։

Առուշանյանին կալանավորեցին։

Ավետյանի փեսան պաշտոնի առաջխաղացում ունեցավ։

Ավետյանին ազատ արձակեցին։

Կեցցե արհեստական շնչառության ապարատին միացված արդարադատությունը»։ 

Հիշեցնենք, որ Գորրիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է հուլիսի 16-ին։ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանն ասել էր. «Մի անձի հակասական ցուցմունք կա. սկզբում հերքել է, օրեր անց, չգիտես ինչու, ցուցմունք է տվել ու այդ հակասական ցուցմունքով կարող են մարդուն  կալանավորեն: Ցուցմունք է տվել կալանավորված, տարեց մի կին»։ 

 

Placeholder
Կեցցե արհեստական շնչառության ապարատին միացված արդարադատությունը. Հայրապետյան