Իմ պատկերացմամբ հիմա ՀՀ-ն կանգնած է կործանման վերջին էտապում. Էդգար Ղազարյան
Քաղաքական
17:15 21/07/2021
Հայաստան

Իմ պատկերացմամբ հիմա ՀՀ-ն կանգնած է կործանման վերջին էտապում. Էդգար Ղազարյան

«Մեզ թշնամական վերաբերմունք ունեցող երկրները օգտվում են մեր այսօրվա անպաշտպան, անօգնական վիճակից»,- ասուլիսում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը:

Նա նշեց, որ Երասխավանը Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի գլխավոր հանգույցներից մեկն է, եթե տվյալ ճանապարհի այդ հատվածը դառնում է այլևս վտանգավոր երթևեկության համար, նշանակում է՝ Հայաստանի կենտրոնական շրջաններից, Երևանից ամբողջությամբ կորցնում են կապը Վայոց ձորի ու Սյունիքի նկատմամբ:

«Այդ ճանապարհով դժվար է դառնալու ոչ միայն քաղաքացիական մարդկանց երթևեկը, նաև զինատեսակների:

Տիգրանաշենի վտանգ ինչումն է՝ խափանվելու է Վայոց Ձորի և Սյունիքի կապը Հայաստանի մյուս շրջանների հետ: Դրան զուգահետ թշնամին խոսում է Զանգեզուրի միջանցքը համատեղ  օգտագործելու մասին: Թշնամին գալիս ու հասնում է յուրաքանչյուրի տունը»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Խոսելով ՊՆ ղեկավար կազմում կադրային փոփոխությունների մասին, նա նշեց. «Չգիտեմ, թե  ինչ նպատակ ունեն կադրային փոփոությունները, բայց գիտեմ մի բան՝ լավ բանի սպասումներ ոչ մի  խելամիտ մարդ չպետք է հիմա ունենա»:

Էդգար Ղազարյանն ասաց, որ իր պատկերացմամբ հիմա ՀՀ-ն կանգնած է կործանման վերջին էտապում:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում 

Placeholder