Հոկտեմբերին Շանհայում նշանակված թիավարության աշխարհի առաջնությունը չեղարկվել է
Աշխարհում
17:36 21/07/2021
Աշխարհ

Հոկտեմբերին Շանհայում նշանակված թիավարության աշխարհի առաջնությունը չեղարկվել է

Թիավարության միջազգային ֆեդերացիան չեղարկել  է Շանհայում 2021թ. հոկտեմբերի 17-24-ը նշանակված  աշխարհի առաջնությունը: Պատճառը համավարակն է:

Կազմակերպության գործկոմը քննարկել է նաև  մրցումներն  այլ քաղաքում անցկացնելու հնարավորությունը,  սակայն  դժվարություններ են առաջացել այդ հարցում: Ժամանակը չէր բավարարի  նոր մրցավայր և կազմակերպիչ գտնելու համար:

Չեղյալ էր հայտարարվել  նաև 2020թ. աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Սլովենիայի Բլեդ քաղաքում:
 

Placeholder