Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը:
«Դատարանը որոշեց Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխել և որպես խափանման միջոց ընտրել գրավ և ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրյալ Արմեն Չարչյանին անհապաղ ազատ արձակել կալանքից»,- հայտարարեց դատավորը:
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։