Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ցավոք սրտի, արդարությունն այսքան երկար տևեց, քանի որ պրոֆեսոր Արմեն Չարչյանն իրականում երբեք չպետք է կալանավորված լինել»,- դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշեց Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխել և որպես խափանման միջոց ընտրել գրավ և ստորագրություն չհեռանալու մասին:
Նա ընդգծեց՝ սա մեծ անարդարություն էր, որը տևեց մեկ ամիս, բայց արդարությունն ի վերջո միշտ հաղթում է:
«Դատավոր տիկին Մելիքսեթյանն առաջինն էր, ով կալանավորումը որպես խափաման միջոց բավարարեց: Եկեք նրա վերաբերյալ գնահատական չտամ, ուղղակի հարցրեք ցանկացած երկրորդ փաստաբանի, իրավաբանի՝ ինչ կարծիք ունեն Մելիքսեթյանի արդարադատության որակի վերաբերյալ:
Երկրորդն այս կալանավորումն ամեն կերպ փորձեց պահպանել դատավոր Լուսինե Աբգարյանը: Նրա վերաբերյալ էլ հարցեք, թե քանի ծանր գործով կարողացել է իրականում դատավորին հարիր արդարադատություն իրականացնել:
Հարցրեք դատավոր Միսակյանի՝ որպես դատավորի արդարադատություն իրականացնելու մակարդակի մասին: Այս բանաձևի մեջ ամեն պատասխան կգտնեք»,- ասաց պաշտպանը:
Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական իր մանդատը:
Ա. Վարդևանյանն ասաց, որ գրավի չափն է 15 միլիոն դրամ: Գրավի գումարը վճարելուց հետո պարոն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի:
«Պարոն Չարչյանի տրամադրությունն ընտիր է: Իր տրամադրությունն առաջին օրվանից եղել է ընտիր, պահպանվել է այդպես»,- լրագրողներին ասաց Ա. Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը: