Վրաստանում երեխաների մոտ կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են. Փոխնախարար
Տարածաշրջան
16:18 22/07/2021
Տարածաշրջան

Վրաստանում երեխաների մոտ կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են. Փոխնախարար

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի օրական մակարդակը բավականին բարձր է, որի պատճառով մոբիլիզացվում է հիվանդանոցների ցանցը, ինչպես նաև աշխատանքներ են տարվում քովիդ հյուրերի ցանցն ընդլայնելու ուղղությամբ: 1tv.ge-ի հաղորդմամբ, ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

«Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 2 261 նոր դեպք, 18 մահվան ելք: Դեպքերի քանակը բարձր է, ինչը ինքնին առանձնահատուկ ուշադրության կարիք ունի : Հիվանդանոցների ցանցը շարունակում է մոբիլիզացված մնալ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում քովիդ հյուրանոցների ցանցն ընդլայնելու ուղղությամբ», – նշել է փոխնախարարը: 

Ըստ Գաբունիայի, վերջին շրջանում երեխաների մոտ վարակի դեպքերի թիվն աճել է, չնայած հիվանդությունը հիմնականում թույլ կամ միջին ծանրությայամբ են ընթանում:

«Վերջին շրջանում ավելացել են մանկաբուժական դեպքերը: Ծանր ընթացող միավոր դեպքեր են գրանցվել: Ցավոք երկու մահացածները նորածիններն էին: , չնայած մյուս դեպքերի մեծ մասը, բարեբախտաբար, ծանր կամ միջին ծանրության են: Վերջերս նկատում ենք համեմատաբար երկարատև հոսպիտալացում, ինչը նույնպես ուշագրավ է», – ասել է Թամար Գաբունիան:

Փոխնախարարը կանխարգելման հիմնական մեխանիզմը համարում է պատվաստումը:

 

 

Placeholder
Վրաստանում երեխաների մոտ կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են. Փոխնախարար