Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կորոնավիրուսային հիվանդության աճի տենդենցը մոտակա օրերին կշարունակվի. Նանուշյան
«Վերջին օրերի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի որոշակի աճի տենդենց է գրանցվում, բայց շատ փոքր տեմպերով: Սակայն եթե անցած շաբաթ գրանցվում էր օրական մաքսիմում մինչև 200 դեպք, արդեն այս շաբաթը հատել ենք 200-ը, այսօր 225 դեպք է գրանցվել»,- կառավարության նիստում ասաց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Նա նշեց, որ իրենց կանխատեսումներով աճի տենդենցը կշարունակվի մոտակա օրերի ընթացքում:
Նանուշյանի ներկայացրած տվյալներով, ներկա պահին 3790 հոգի բուժում է ստանում, 606-ը՝ յիվանդանոցային բուժում, որից 282-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 48-ինը՝ ծայրահեղ ծանր։
Առողջապահության փոխնախարարի խոսքով, այս տարածաշրջանում գտնվող երկրներում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված համաճարակը լարված վիճակում է, եվրոպական որոշ երկրներում նույնպես շարունավում է աճ գրանցվել, սակայն այն երկրներում, որտեղ պատվաստված քաղաքացիների մասնաբաժինը բավականին մեծ տոկոսի է հասնում, այնտեղ հիմնականում հոսպիտալացումներն ու մահերը գրանցվում են այն մարդկանց մոտ, որոնք պատվաստված չեն: