Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
22.07.2021. Կորոնավիրուսի 225 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 5034 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 91 մարդ, գրանցվել է մահվան 2 դեպք:
Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 161 դեպք, որոնցից 218 676 -ն` առողջացած, 4575-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1113 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5688 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3797 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 287 379 թեստավորում: