22.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք
Առողջություն
10:00 22/07/2021
ԼՂՀ

22.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք

Արցախի Հանրապետությունում հուլիսի 21-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք։

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9967 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2935 դեպք: Կատարվել է 27 919 թեստավորում:

 

Placeholder
22.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք