COVID-19-ի դեմ պատվաստումը տղամարդուն 1 մլն դոլար է բերել
Աշխարհում
14:23 22/07/2021
Աշխարհ

COVID-19-ի դեմ պատվաստումը տղամարդուն 1 մլն դոլար է բերել

Տեխասի բնակիչը COVID-19 պատվաստումից հետո վիճակախաղի անվճար տոմս է ստացել և ջեքփոթ է վաստակել: Նրա պատմությունը հրապարակում Է «UPI» լրատվական գործակալությունը, գրում է Լենտա.ռու-ն։

Նշվում է, որ հուլիսի 16-ին Գարի Սմիթը Արլինգթոնից այցելել է Արկանզասում գտնվող  ընտանիքին և անցել պատվաստման երկրորդ փուլը: Նրան ասել են, որ նա կարող է ստանալ 20 դոլարի անվճար վիճակախաղի տոմս կամ խրախուսական ծրագրի շրջանակներում որսորդության կամ ձկնորսության վկայական։

Սմիթը ընտրել է տոմսը, ջնջել պաշտպանիչ շերտը և տեսել, որ վիճակախաղը նրան բերել է մեկ միլիոն դոլարի շահում (73,9 միլիոն ռուբլի): «Ես չեմ հավատում դրան»,- խոստովանել է նա:

Սմիթի տատիկը առաջինն էր, ում նա պատմել է  ուրախ լուրը։ «Մենք երկուսս էլ շոկի մեջ էինք։ Տատիկս  անմիջապես ցանկացել է գնալ և այլ տոմս գնել», - պատմել է տղամարդը։

Սմիթը մտադիր է գումարի մի մասը ծախսել հաշիվների վճարման, ինչպես նաև հարսանիքի և մեղրամիսի համար:

Նման վիճակախաղեր են անցկացվում նաև այլ նահանգներում՝ COVID-19 պատվաստումները խթանելու համար: Այսպիսով, Կալիֆոռնիայում խաղարկել են 1,5 միլիոն դոլար: Նմանատիպ ակցիաներ անցկացվել են նաև Ռուսաստանում: Օրինակ, Մոսկվայում  մեքենաներ են խաղարկել COVID-19-ից պատվաստվածների շրջանում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգներում բազմազավակ մայրը պատվաստվածների վիճակախաղում շահել է մեկ միլիոն դոլար: Նա նախատեսում է ծախսել այն երեխաների դաստիարակության և նրանց կրթության վրա:
 

Placeholder
COVID-19-ի դեմ պատվաստումը տղամարդուն 1 մլն դոլար է բերել