Դուբայի օդանավակայանում բախվել են երկու ինքնաթիռներ
Աշխարհում
12:57 22/07/2021
Աշխարհ

Դուբայի օդանավակայանում բախվել են երկու ինքնաթիռներ

Այսօր առավոտյան ԱՄԷ-ում Flydubai ավիաընկերության ինքնաթիռը, որը Դուբայից ուղևորվում էր Բիշքեկ, բախվել է ճանապարհին Բահրեյնի «Gulf Air» ավիաընկերության ինքնաթիռին։ Բախման արդյունքում ոչ ոք չի տուժել, բայց ուղևորները ստիպված են եղել ավելի ուշ այլ թռիչքներով մեկնել։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են ավիաընկերությունների մամուլի ծառայությունները:

Հաղորդվում է, որ իշխանությունների հետ միասին կուսումնասիրվի միջադեպը։

Բահրեյնի Թագավորության ազգային ավիափոխադրող Gulf Air-ը հաստատել է, որ «Դուբայի միջազգային օդանավակայանում իր ինքնաթիռներից մեկը վթարի է ենթարկվել այն բանից հետո, երբ մեկ այլ ինքնաթիռ հարվածել է իր ինքնաթիռի պոչին»:

Placeholder
Դուբայի օդանավակայանում բախվել են երկու ինքնաթիռներ