Թուրքիայի հետ թալիբները խոսում են սպառնալիքի լեզվով և ստիպում են Էրդողանին հայտարարել՝ մտադիր է բանակցել․ իրանագետ
Քաղաքական
10:55 23/07/2021
Տարածաշրջան

Թուրքիայի հետ թալիբները խոսում են սպառնալիքի լեզվով և ստիպում են Էրդողանին հայտարարել՝ մտադիր է բանակցել․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Քանակապես և տեխնիկական հագեցվածությամբ զինուժով իրենց երևի հարյուրավոր անգամ գերազանցող Թուրքիայի հետ Աֆղանստանի թալիբները խոսում են սպառնալիքի լեզվով և ստիպում Էրդողանին հայտարարել, որ մտադիր է բանակցել նրանց հետ, որպեսզի կարողանա իր զորամիավորումը թողնել Քաբուլի օդանավակայանում։

Աշխարհի կարգն է այդպես՝ բոլորը հարգում են միայն ուժը, քանի որ, չնայած թուրքական «գովական» անօդաչուների առկայությանը, կարծես չկա գեթ մեկ թալիբ, որը պատրաստ չլինի Քաբուլի օդանավակայանը վերածել թուրքական զինուժի եղբայրական գերեզմանոցի»։

 

Placeholder
Թուրքիայի հետ թալիբները խոսում են սպառնալիքի լեզվով և ստիպում են Էրդողանին հայտարարել՝ մտադիր է բանակցել․ իրանագետ