ՀՀ-ն շարունակում է հեռանալ մեր երկրին վերաբերվող առանցքային հարցերի քննարկման մասնակցությունից. Աբրահամյան
Քաղաքական
09:53 23/07/2021
Հայաստան

ՀՀ-ն շարունակում է հեռանալ մեր երկրին վերաբերվող առանցքային հարցերի քննարկման մասնակցությունից. Աբրահամյան

Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյան գրում է.

«Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին  հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին։

Մասնավորապես Երասխի ուղղությամբ վերջին սրացման, Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությամբ միջադեպերի, առաջին հերթին հայ 2 զինծառայողների անհետացման ու նրանց ճակատագրի մասին։

Նիկոլ Փաշինյանը վերջին 2 շաբաթվա ընթացքում 3 անգամ խոսել է իրավիճակային սրացման և աճող անվտանգային սպառնալիքների մասին, ինչը պետք է երկկողմ զրույցի առանցքում լիներ։

Պաշտոնական հաղորդագրությունն ավելի շատ հուշում է, որ Հայաստանը շարունակում է հեռանալ մեր երկրին և տարածաշրջանին վերաբերվող առանցքային հարցերի քննարկմանը մասնակցությունից և դա իր ցանկությամբ կամ իրավիճակի բերումով վերապահել է ՌԴ-ին»։

Placeholder
ՀՀ-ն շարունակում է հեռանալ մեր երկրին վերաբերվող առանցքային հարցերի քննարկման մասնակցությունից. Աբրահամյան