Աջարիան՝ կորոնավիրուսի համաճարակի բռնկման սպառնալիքի տակ. Վրաստանի ԱՆ
Տարածաշրջան
13:45 23/07/2021
Տարածաշրջան

Աջարիան՝ կորոնավիրուսի համաճարակի բռնկման սպառնալիքի տակ. Վրաստանի ԱՆ

Աջարիայում, որտեղ Սև ծովի ափին հանգստացողների մեծ հոսք է նկատվում, hրահանգների կատարման հարցում թույլ վերահսկողություն մեծացնում է կորոնավիրուսի տարածման ռիսկերը: sputnik-georgia.ru կայքի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Նա ընդգծել է, որ վարակման առավելագույն մակարդակը կախված է յուրաքանչյուր քաղաքացու վարքից և հրահանգներին հետևելուց:

«Ամենաշատ դեպքերը գրանցվում են Թբիլիսիում, ապա Աջարիայում, քանի որ այսօր այնտեղ է նկատվում  ամենամեծ ծանրաբեռնվածությունն ու բարձր շարժունակությունը: Զբոսաշրջային, առողջարանային սեզոնն ամբողջությամբ բաց է, դրա պատճառով Աջարիայում ռիսկերն ավելի մեծ են:

Մեր տեղեկություններով, ոչ բոլոր տեղերում և ոչ բոլորն են դիմակներ դնում: Կանոնները դժվարությամբ են պահպանվում, և դա, իհարկե, մեծացնում է ռիսկերն Աջարիայի մասով»,- ասել է Գաբունիան:

Նրա խոսքով, չնայած վատթարացող համաճարակային իրավիճակին, լրացուցիչ սահմանափակումների չեն նախատեսվում:  Ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է կանոնների և հրահանգների կատարման վրա:

Աջարիայում տուրիստական սեզոնը բացվել է հունիսի 15-ից:

Placeholder