23.07.2021. Արցախում կորոնավիրուսային դեպք չի գրանցվել
Առողջություն
10:22 23/07/2021
ԼՂՀ

23.07.2021. Արցախում կորոնավիրուսային դեպք չի գրանցվել

Արցացի Հանրապետությունում հուլիսի 22-ին կատարվել է 33 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային դեպք չի գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10000 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2935 դեպք: Կատարվել է 27 952 թեստավորում:

Placeholder
23.07.2021. Արցախում կորոնավիրուսային դեպք չի գրանցվել