23.07.2021.  Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն
Հասարակություն
16:22 23/07/2021
ԼՂՀ

23.07.2021. Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1615 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: 

Placeholder
23.07.2021. Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն