Մենք հուսով ենք, որ ոչ ոք չի մտածի ստուգել ՀԱՊԿ –ի ուժը.  Լավրով
Քաղաքական
18:14 23/07/2021
Աշխարհ

Մենք հուսով ենք, որ ոչ ոք չի մտածի ստուգել ՀԱՊԿ –ի ուժը. Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է, որ Աֆղանստանում խաղաղություն լինի և հասնելու է դրան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքը մեջբերում է ինտերնետ-պարբերականը «Вести.Ru»-ն։

Միևնույն ժամանակ, նա հիշեցրել Է ՀԱՊԿ շրջանակներում կենտրոնասիական հարևանների հետ գործընկերության մասին։

«Մենք հույս ունենք, որ ոչ մեկի մտքով չի անցնի Հավաքական անվտանգության պայմանագրի ամրության վրա,փորձել ագրեսիվ գործողություններ սկսել նրա անդամներից որևէ մեկի դեմ»,-ընդգծել է նա ՝ ելույթ ունենալով «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը.հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ» վեբինարի ընթացքում:

Լավրովը նաև նշել է, որ Աֆղանստանի կառավարությունը ստեղծված իրավիճակում, որը ստեղծվել է ամերիկացի զինվորականների հեռանալուց հետո, պետք է մտածի ոչ թե իշխանության մնալու, այլ երկրի ապագայի մասին: Մասնավորապես, բանակցություններ սկսել թալիբների («Թալիբան» շարժումն արգելված է ՌԴ-ում) հետ, որոնք որոշ տվյալներով վերահսկում են Աֆղանստանի տարածքի արդեն 70-80 տոկոսը:

«Մենք պետք է մտածենք ոչ թե մեր, այլ մեր երկրի մասին, և դրա համար պետք է որքան հնարավոր է շուտ երկխոսություն սկսենք բոլորի, այդ թվում ՝« Թալիբան«-ի  հետ», - շեշտել է ռուս նախարարը:

Placeholder
Մենք հուսով ենք, որ ոչ ոք չի մտածի ստուգել ՀԱՊԿ –ի ուժը. Լավրով