Հենրիխ Մխիթարյան. Ես և Մոուրինյուն նոր գլուխ ենք բացել
Աշխարհում
17:35 24/07/2021
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյան. Ես և Մոուրինյուն նոր գլուխ ենք բացել

Հայաստանի ազգային հավաքականի, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  խոսել է իր և թիմի  նոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հարաբերությունների մասին, որի հետ նա վեճ էր ունեցել «Մանչեսթր Յունայթեդում» համատեղ աշխատելու ժամանակ։ Այս մասին գրում է championat.com կայքը։

«Մոուրինյուն շատ ամբիցիոզ է: Նա միշտ ցանկանում է հաղթել: Նրան չի անհանգստացնում՝ դու լավ ես խաղում, թե ոչ։  Կարևոր է միայն մի բան՝  երեք միավոր: Բոլորը գիտեն, որ Մոուրինյուն հաղթել է հնարավոր գրեթե բոլոր տիտղոսները, ինչ հնարավոր է: Հուսով ենք՝ նրա հետ մենք ինչ-որ բան կնվաճենք, քանի որ նա տալիս է նման հնարավորություն»,- ասել է Մխիթարյանը։

Ինչ վերաբերում են վեճին, Մխիթարյանն ասել է, որ չի ուզում խոսել անցյալի մասին։

«Մենք դա արդեն քննարկել ենք անձնական զրույցի ընթացքում: Մենք բացել ենք նոր գլուխ: Ես գիտեմ, թե ինչ է ուզում Մոուրինյուն ֆուտբոլիստներից, և ես պատրաստ եմ ամեն ինչի: Մենք ամեն ինչ կարգավորել ենք», - նշել է Հենրիխ Մխիթարյանը։

Placeholder
Հենրիխ Մխիթարյան. Ես և Մոուրինյուն նոր գլուխ ենք բացել