Պրահայում կայացել է Արցախյան վերջին պատերազմի մասին գրքի շնորհանդեսը
Մշակույթ
09:35 24/07/2021
Աշխարհ

Պրահայում կայացել է Արցախյան վերջին պատերազմի մասին գրքի շնորհանդեսը

Պրահայում կայացել է Արցախյան պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում մի քանի անգամ Հայաստան և Արցախ այցելած չեխ լրագրողներ Մարկետա Կուտիլովայի և Լենկա Կլիցպերովայի հեղինակած «Poslední zapálí vesnici» (Վերջինը հրկիզում է գյուղը)` Արցախյան վերջին պատերազմի մասին գրքի շնորհանդեսը։ Հեղինակները հարցուպատասխանի տեսքով հանդիսատեսի հետ կիսվել են այդ այցելությունների ժամանակ իրենց տեսածով և վերապրածով։

Պրահայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, միջոցառմանը ներկա է եղել ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով  խորին շնորհակալություն է հայտնել հեղինակներին իրենց կատարած աշխատանքի և չեխական մեդիա դաշտում ու լայն հասարակության շրջանում Արցախյան պատերազմի մասին իրազեկվածության բարձրացման համար: Դեսպանը ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիայի նկրտումներն ու հետպատերազմական իրավիճակը՝ կարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի ներքո խաղաղ բանակցային գործընթացի միջոցով ԼՂ հակամարտության կարգավորումը։

Placeholder
Պրահայում կայացել է Արցախյան վերջին պատերազմի մասին գրքի շնորհանդեսը