Իսպանիան կդառնա նոր Հոլիվուդ
Մշակույթ
19:04 24/07/2021
Աշխարհ

Իսպանիան կդառնա նոր Հոլիվուդ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկիրը «վերածել» Հոլիվուդի: Երկրի իշխանությունները 1,6 միլիարդ եվրո կներդնեն կինոարտադրության զարգացման գործում: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին Սանչեսը հայտարարել է  Լոս Անջելեսում Netflix- ի, HBO- ի, WarnerMedia- ի եւ Disney- ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

«Տեղեկատվական զվարճանքի պլատֆորմները դարձել են պատուհան, որից միլիոնավոր մարդիկ նայում են դեպի նոր իրականություն: Դրանք հեղափոխել են զվարճանքի արդյունաբերությունը», - ասել է  Իսպանիայի վարչապետը:

Նա նշել է, որ երկիրը հարկային արտոնություններ կներկայացնի կինոգործիչների և ստուդիաների համար, ինչպես նաև կպարզեցնի մուտքը Իսպանիա՝ կինոարտադրության նպատակով:


 

Placeholder