24.07.2021. Կորոնավիրուսի 250 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 մարդ
Առողջություն
11:24 24/07/2021
Հայաստան

24.07.2021. Կորոնավիրուսի 250 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 6527 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 162 մարդ, գրանցվել է մահվան 7 դեպք։ Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 632   դեպք, որոնցից  218 958 -ն` առողջացած, 4584-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1115 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5699 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 299 599 թեստավորում:


 

Placeholder
24.07.2021. Կորոնավիրուսի 250 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 մարդ