Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Սպորտ
17:20 24/07/2021
Հայաստան

Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով: Դավթյանը երկրորդ տեղով է անցել եզրափակիչ։ 

ՀԱՕԿ-ից մանրամասնում են, որ հենացատկերի որակավորման փուլում մարմնամարզիկը վաստակել է 14, 866 միավոր և  կորեացի Շինի հետ  հավասար ցուցանիշով բաժանել 1-2 - րդ տեղերը,  մտել,  գխավոր եզրափակիչ։ Նման բան հազվադեպ է պատահում, այն էլ ՝ օլիմպիական խաղերում:

Ուժեղագույն ությակի պայքարը  օլիմպիական մեդալների համար տեղի կունենա օգոստոսի 2 –ին։

Արթուրն իր վարպետությունը դրսևորել է նաև նժույգթափերում։ Վաստակած միավորները  /14.566 / , այսպես ասած անձնական ռեկորդ է և ավելի բարձր է, քան հենց այս մրցաշրջանում անցկացված  Եվրոպայի առաջնությունում էր / 14, 266 / , որտեղ Արթուրը նվաճել է չեմպիոնի կոչումը։ Բայց այդքանը մեր պատվիրակին չի բավարարել եզրափակիչ մտնելու համար։

Վաղը ՝ հուլիսի 25 - ին,  մեր պատվիրակներից մրցելույթներ կունենան հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

 

 

 

Placeholder
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է