Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը տեղեկություն կտրամադրի ավելի ուշ:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1615 աճյուն, որից 4-ը՝ երեկ Վարանդայի ուղղությունից: