Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետի պաշտպանների նեկայացրած՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը
Քաղաքական
18:24 26/07/2021
Հայաստան

Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետի պաշտպանների նեկայացրած՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանների ներկայացրած՝ դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդությունը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Մ. Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Ինքնաբացարկի մասին մեր միջնորդությունը մերժվեց: Բնականաբար, նույն դատավորը կշարունակի քննել, մենք էլ դուրս եկանք, իմաստ չկար շարունակել այդ անձի հետ»,- ասաց պաշտպանը:

Հարցին՝ ո՞րն է լինելու պաշտպանների հաջորդ քայլը, Ե. Վարոսյանն ասաց. «Կստանանք դատավորի կողմից մեր բողոքի քննարկման վերաբերյալ կայացվելիք որոշումը, կշարունակենք  բողոքարկել օրենքով սահմանված կարգով վճռաբեկ դատարան: Եթե նույն իրավիճակը շարունակվի՝ Եվրոպական դատարան»:

Հիշեցնենք, այսօր Վերաքննիչ դատարանում քննվելու էր  Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը: Նիստոի սկզբում պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատարանին մի շարք պատճառաբանություններով և գլխավոր հարցն այն էր, թե ինչպես է այս բողոքը մակագրվել դատավոր Արմեն Դանիելյանին:

Հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, դատավոր  Գագիկ Պողոսյան, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով: Քաջարանի քաղաքապետը Սյունիքի նախկին մարզպետ  Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի ({արդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:
Մ.Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Placeholder
Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետի պաշտպանների նեկայացրած՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը