26.07.2021. Կորոնավիրուսի 112 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Առողջություն
11:23 26/07/2021
Հայաստան

26.07.2021. Կորոնավիրուսի 112 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 5049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 106 մարդ, գրանցվել է մահվան 3 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  228 910   դեպք, որոնցից  219 168 -ն` առողջացած, 4590-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1115 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5705 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 310 356 թեստավորում:

Placeholder
26.07.2021. Կորոնավիրուսի 112 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ