Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանական զինված ուժերն այսօր ժամը 15:30-ից վերսկսել են կրակը Արարատի մարզի Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Մեր կողմը, ինչպես միշտ, հակազդող գործողությունների է դիմում»,- նշեցին գերատեսչությունից:
Հիշեցնենք՝ այսօր ավեղի վաղ ՊՆ-ից հայտնել էին՝ հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։