Մեկ ժամվա տարբերությամբ եղբայր և քույր նվաճել են Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները
Աշխարհում
11:05 26/07/2021
Աշխարհ

Մեկ ժամվա տարբերությամբ եղբայր և քույր նվաճել են Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները

Տոկիոյի Օլիմպիական խաղերում, մեկ ժամ տարբերությամբ, Ճապոնիայից եղբայրն ու քույրը ՝ ձյուդոիստներ Հիֆումի և Ուտա Աբեները, նվաճել են ոսկե մեդալներ: sport.unian.net-ը գրում է, որ պատմության մեջ սա առաջին դեպքն է:

Նախ հաղթող է դարձել 21-ամյա Ուտա Աբեն, ով մինչ 52 կգ քաշային կարգում, եզրափակչում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցչին: Այնուհետև նրա եղբայրն  է արժանացել ոսկե մեդալի՝ մինչև 66 կգ քաշային կարգում եզրափակչում հաղթելով վրացի մարզիկին:

Հետաքրքրական է, որ ինչպես Հիֆումին, այնպես էլ Ուտան, աշխարհի կրկնակի չեմպիոններ են:

Placeholder
Մեկ ժամվա տարբերությամբ եղբայր և քույր նվաճել են Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները