Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ճապոնիայի ԱԳՆ՝ Կուրիլներ Միշուստինի ուղևորության կապակցությամբ
Քաղաքական
12:29 26/07/2021
Աշխարհ

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ճապոնիայի ԱԳՆ՝ Կուրիլներ Միշուստինի ուղևորության կապակցությամբ

Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարությունն այսօր կանչել է Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինին` ի նշան բողոքի՝ կապված ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի Իտուրուպ կղզի կատարած ուղևորության հետ: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտնել է Kyodo գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի փոխարտգործնախարար Տակեո Մորին կհանդիպի Ռուսաստանի դեսպանի հետ:

Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը:

Նշվում է, որ այսօր ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային ուղևորություն է սկսել դեպի Հեռավոր Արևելք և Սիբիր: Միշուստինի ծրագիրը սկսվել է տարածաշրջանի հատուկ հատված՝ Կուրիլյան արշիպելագ, մասնավորապես Իտուրուպ կղզի այցելությամբ: Այստեղ նա կայցելի Կուրիլի կենտրոնական շրջանային հիվանդանոցի ամբուլատորիա և կզննի ձկնաբուծման համալիրի խանութները, որտեղ կխոսի նաև ձեռնարկության աշխատակիցների հետ:

Placeholder
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ճապոնիայի ԱԳՆ՝ Կուրիլներ Միշուստինի ուղևորության կապակցությամբ