Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
27.07.2021. Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել և տարհանվել
Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն:
Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: