Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տաջիկստանի նախագահի քրոջ որդիները դաժանորեն ծեծել են առողջապահության նախարարին՝ կովիդից իրենց մոր մահի պատճառով
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի քրոջ երեք որդիները դաժան ծեծի են ենթարկել երկրի առողջապահության նախարարին և այլ պաշտոնյաների՝ COVID-19-ից իրենց մոր մահից հետո։ Այս մասին «rferl» ռադիոկայանին ասել են կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները:
Աղբյուրն ասել է, որ հուլիսի 26-ին ՆԳՆ և Առողջապահության նախարարությունների աղբյուրներն հայտնել են, որ Առողջապահության նախարար Ջամոլիդդին Աբդուլլոզոդան, նախագահական բժշկական կենտրոնի ղեկավար Խոլմուհամադ Ռահիմզոդան և մի քանի այլ առողջապահական պաշտոնյաներ և բժիշկներ հարձակման են ենթարկվել:
Նշվում է, որ հուլիսի 20-ին Ռահմոնի 64-ամյա քույրը՝ Կուրբոնբի Ռահմոնովան, մահացել էր կորոնավիրուսից։
Աղբյուրների համաձայն՝ նախարարը և առողջապահության մյուս պաշտոնատար անձինք «ծանր վիրավորվել» են հարձակումներից: Աղբյուրները նշում են նաև, որ Տաջիկստանի իշխանությունները Ռահմոնի քրոջը բուժելու համար հրավիրել են բժշկական փորձագետների՝ Գերմանիայից, Ռուսաստանից և Ուզբեկստանից:
Աղբյուրները նշում են, որ հարձակումների փաստով նախաքննություն է սկսվել:
Աբդուլլոզոդան ներկա չէր Դուշանբեում հուլիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսին, որը նվիրված էր Տաջիկստանին COVID-19 պատվաստանյութեր մատակարարելու Վաշինգտոնի քայլին:
Մեկ օր առաջ Տաջիկստանը ստացել էր 1.5 միլիոն դոզա Moderna պատվաստանյութ, որը ԱՄՆ-ն նվիրել էր պատվաստանյութերի բաշխման միջազգային համակարգի միջոցով, որը հայտնի է որպես Covax: