Ծանրամարտիկ Իզաբելլա Յայլյանը  օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը
Աշխարհում
18:30 27/07/2021
Հայաստան

Ծանրամարտիկ Իզաբելլա Յայլյանը օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը

Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում այսօր Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջինը մրցելույթ է ունեցել Իզաբելլա Յայլյանը  (59 կգ):Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն։

Երկամարտում նա ցույց է տվել  205կգ (95 կգ +110 կգ) և զբաղեցրել է 7-րդ տեղը:

Առաջին եռյակում են հաջորդաբար Սին Չուն Կուոն (Չինաստանի Տայպեյ), Պոլինա Գուրևան (Թուրքմենիա) և  Միկիկո Անդոհը (Ճապոնիա):

Հայաստանի ծանրամարտի երկրորդ պատվիրակ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի ոսկե դափնեկիր  Սիմոն Մարտիրոսյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 3-ին:

Placeholder
Ծանրամարտիկ Իզաբելլա Յայլյանը օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը