Չորս բնական և երեք մշակութային օբյեկտ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
Մշակույթ
13:12 27/07/2021

Չորս բնական և երեք մշակութային օբյեկտ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Այսօր Համաշխարհային ժառանգության կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառել է յոթ օբյեկտներ՝ չորս բնական և երեք մշակութային։ Այս մասին  հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ից։

Նշվում է, որ դրանցից չորսը բնական տեղանքներ են՝
Կոլխիսի անձրևային անտառները և խոնավ տարածքները (Վրաստան),
Ամամի Օշիմա կղզին, Տոկունոսիմա կղզինՀյուսիսային Օկինավան և Իրիոմոտե կղզին (Ճապոնիա),
Գետբոլը, Կորեայի մակընթացային դաշտերը (Կորեայի Հանրապետություն)
Կաենգ Կրաչան անտառային համալիրը (Թաիլանդ)։

Նոր օբյեկտներից երեքը,ցուցակ են մտցվել իրենց մշակութային արժեքի համար:Դրանք են՝ Կուրգան Արսլանտեպեն (Թուրքիա), Նիդեռլանդների ջրային պաշտպանության գիծը, Ամստերդամի պաշտպանական գծի ընդլայնումը (Նիդեռլանդներ) և «Գթության գաղութ» անդրազգային կառույցը (Բելգիա և Նիդեռլանդներ):

Այդ օբյեկտները ներառվել են Համաշխարհային ժառանգության ցուցակում Համաշխարհային ժառանգության կոմիտեի 44-րդ նստաշրջանի ընթացքում, որը տեղի է ունենում առցանց ռեժիմով, այն վարել է Ֆուջոուն (Չինաստան): Օբյեկտների քննարկումը կշարունակվի մինչև հուլիսի 28-ը ։

Placeholder