Ֆրանսիական Նիցցա քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
Մշակույթ
19:12 27/07/2021
Աշխարհ

Ֆրանսիական Նիցցա քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Ֆրանսիայի Նիցցա քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Այս մասին Twitter-ում հայտնել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին:

Նա քաղաքի պատմության մեջ այս իրադարձությունն որակել է եզակի՝ մասշտաբներով և հնչեղությամբ:

Նիցցան միջերկրածովյան քաղաք է Ֆրանսիայի հարավ-արևելքում, որը  հիմնադրել են հույները մ.թ.ա. չորրորդ դարի կեսերին:

Placeholder