Ռոմելլա Աբովյան. Հայաստանում հեպատիտները հայտնաբերվում են բարդացած իրավիճակում
Առողջություն
17:40 27/07/2021
Հայաստան

Ռոմելլա Աբովյան. Հայաստանում հեպատիտները հայտնաբերվում են բարդացած իրավիճակում

Հուլիսի 28-ը ողջ աշխարհում նշվում է որպես հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր։ ԱՀԿ-ն այս տարի օրը նշում է «Հեպատիտը չի սպասում» կարգախոսով։

Օրվան  ընադառաջ հրավիրած ասուլիսում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը տեղեկացրեց՝ աշխարհում 325 մլն մարդ ունի քրոնիկ հեպատիտ, 175 հազար մարդ էլ մահանում է տարբեր հեպատիտներից։

Վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալները՝ նախարարության ներկայացուիչն ասաց, ողջ աշխարհում յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ մեկ մարդ  մահանում հեպտատիտների պատճառով։

«Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակը լուրջ է այն առումով, որ դրանք ընթանում են առանց ախտանիշների։ Ցավոք, մարդիկ չիմանալով  հիվանդության մասին, չեն դիմում բժշկի, ինչի հետևանքով հիվանդությունը հայտնաբերվում է տարիներ անց արդեն բարդացած իրավիճակում, երբ առկա է լյարդի ցիռոզ կամ առաջնային քաղցկեղ»,-ասաց Ռ. Աբովյանը։

Նախարարության տվյալների համաձայն, վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է հեպտետիտ Ց-ի և հեպտիտ Բ-ի հիվանդացության դեպքերի նվազում՝ համապատասխանաբար 9 և 6 անգամ։ Մինչև 14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ Բ չի ախտորոշվել, ինչը մասնագետը պայմանավորում է հիվանդության դեմ 1999-ից  մեկնարկած պատվաստումներով։

«2020 թվականի ընթացքում հայտնաբերվել է հեպտիտների 1244 դեպք, որի 85 տոկոսն ընթացել են առանց ախտանիշների»,-ասաց նա։

Առաջնահերթ բուժման կարիք ունեցող հիվանդներին նախարարությունն այս տարվանից  տրամադրում է ուղիղ ազդեցության հակավիրուսային դեղամիջոցներ, նախատեսվում է, որ առաջիկայում դեղամիջոցներ կտրամադրվեն հստակ ախտորոշում ունեցող հիվանդներին։

Placeholder
Ռոմելլա Աբովյան. Հայաստանում հեպատիտները հայտնաբերվում են բարդացած իրավիճակում