Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ
Քաղաքական
12:10 27/07/2021
Հայաստան

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը:  Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Մ. Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Մեր բողոքը մերժել են, կալանքը մնում է ուժի մեջ: Բնականաբար, սպասելի էր դատավոր Արմեն Դանիելյանի պարագայում, եթե սպասելի չլիներ, երեկ դատական նիստերի դահլիճից դուրս չէինք գա»,- ասաց նա:

Ե. Վարոսյանը նշեց, որ կդիմեն Վճռաբեկ դատարան, ըստ արդյունքի՝ շարունակությունը պարզ կլինի:

«Պարոն Փարամազյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, անսպասելի որևէ բան չկա իր համար: Կարևորը հանգիստ է, տոկուն»,- ասաց պաշտպան Վարոսյանը: 

Հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, դատավոր  Գագիկ Պողոսյան, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով: Քաջարանի քաղաքապետը Սյունիքի նախկին մարզպետ  Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի ({արդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:
Մ.Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Placeholder
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ